Հասարակություն 

Բիգ-Բենի ժամացույցը չափազանց հնացել է. The Telegraph

Բիգ-Բենի ժամացույցը չափազանց հնացել է, պահանջվում է ժամանակ առ ժամանակ ուղղվել, իսկ սլաքները հաճախ ավելի արագ են շարժվում, քան պետք է: Այս մասին տեղեկացրել են Բրիտանիայի խորհրադարանի շենքը սպասարկող ժամագործները, փոխանցում է The Telegraph-ը:

Պարբերականը գրում է, որ Բիգ-Բենը կարող է 6 վայրկյանով առաջ ընկնել. մեխանիզմի տարիքն է ազդում:

Վերջին 2 շաբաթում 156-ամյա ժամացույցի զանգը, որը նշում է նոր ժամի սկիզբը, 6 վայրկյան շուտ է հնչել՝ ընդհատելով ВВС ռադիոյի հաղորդումները, որը ժամացույցի զանգերն ուղիղ եթեր է հեռարձակում:

Ժամացույցի ճիշտ աշխատանքի համար պատասխանատու է բարձր որակավորում ունեցող 3 մասնագետ:

bigben_3009747b

Նույն շարքից