Հասարակություն 

Բողոքի ցույց՝ Ադրբեջանի նախագահի նստավայրի դիմաց

Ադրբեջանում Զըխ բնակավայրի բնակիչները, որոնց տարհանել են սողանքի պատճառով, նստացույց են անում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, մոտավորապես 50 ցուցարարներ պահանջում են հանդիպում  պաշտոնատար անձանց հետ՝ սողանքային գոտում գտնվող իրենց տներին վերաբերող հարցերի կարգավորման համար։

Սուրախանյան շրջանի գործադիր իշխանության ղեկավարը խոստացել է, որ բոլոր տարհանված ընտանիքները կապահովվեն փողով, սակայն նրանց ոչ ոք փող չի վճարում։

Ոստիկանությունը խոչընդոտել է բողոքի ցույցը նկարահանելու ՝ լրագրողների փորձերին։

Նույն շարքից