Հասարակություն 

Վենետիկի հանձնաժողովի անդամների պատասխանները ավելի քան համաչափ էին.Լ. Ալավերդյան

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները բոլոր խորը քաղաքական բնույթ կրող հարցերին պատասխանում էին, որ դա իրենց խնդիրը չէ, իրենց խնդիրը համեմատելն է եվրոպական կոնվենցիայի հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Վենետիկի հանձնաժողովի անդամների պատասխանները ավելի քան համաչափ էին:Վենետիկի հանձնաժողովի պնդումները, որ իրենք չեն խառնվելու ՀՀ ընտրության կարգերին, լիովին սպասելի էին: Մի պահ տպավորություն էր, որ Վենետիկի հանձնաժողովը նախկին պոլիտբյուրոն էր և նրա անդամներին հարցեր էին տրվում, ինչպես կտրվեին պոլիտբյուրոյի ներկայացուցիչներին»,- իր խոսքում նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նույն շարքից