Միջազգային Քաղաքական 

Վրաստանում բացվեց ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Վրաստանում բացել են ՆԱՏՕ-ի ուսումնամարզական համատեղ կենտրոնը, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Միջոցառմանը ներկա են եղել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներ և վրացի զինծառայողներ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանել երեկ երեկոյան։ Նա հանդիպումներ է անցկացրել երկրի առաջին դեմքերի հետ։

Նույն շարքից