Հասարակություն 

Պտղնի գյուղում իրավիճակը լարվում է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»ի տեղեկություններով, Պտղնի գյուղում, որտեղ այսօր սպանություն է տեղի ունեցել, կատարվում քննչական գործողություններ, մասնավորապես՝ քննչական փորձարարություն:

Մեր  տեղեկություններով, իրավիճակը գյուղում լարվում  է. սպանվածը, ով ապահով խավից էր, ազդեցիկ դիրք էր զբաղեցնում գյուղում, ուստի  կասկածյալի անվտանգության հետ կապված որոշակի մտավախություն  կա: Այդ պատճառով ոստիկանությունը  բազմապատկել է իր ուժերը գյուղում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Պտղնի գյուղում այսօր սպանվել է  28-ամյա բնակիչը՝  համագյուղացու կողմից, վերջինս  ձերբակալվել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից