Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովը ցմահ ազատազրկման է դատապարտվել, հայտնում է Ria.ru-ն
Դոնի Ռոստովի Հյուսիսկովկասյան շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել Կասպիյսկի կենտրոնում հրաձգություն կազմակերպելու և քննիչի սպանության համար։
Բացի Ամիրովից, մեղադրյալի աթոռին էին նստած Յուսուպ Ջափարովը, Ահմեդովների երեք եղբայրները՝ Մուրադ Ալիեւը, Մագոմեդ Կադիեւը և Զուբայր Մուտաեւը։
Ամիրովը Մախաչկալայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 1998թ.։ Նրան կալանավորել էին 2013թ. հունիսին։