Հասարակություն 

Անցած մեկ օրում մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 7 դեպքերը բացահայտվել են

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 11, խարդախության` 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, յուրացման եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից