ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեծ դուստրը՝ Մալիան, ճանաչվել է ոճի ծագող աստղ, գրում է The New York Post-ը:
Պարբերականը մի ամբողջ հոդված է գրել, որտեղ ներկայացրել է նորաձևության փորձագետների կարծիքը՝ կապված 17-ամյա աղջկա արտաքին տեսքի ու զգեստապահարանի հետ:
Մալիային անվանել են «ազդեցիկ նորաձևության գործակալ», «էլեգանտ», «ապագա it-girl»։ Նրանք նշել են, որ աղջկա ոճը ձևավորվել է մոր՝ Միշելի ազդեցությամբ, ով սիրում է վառ հագուստներ կրել:
Պարբերականը, սակայն, նշում է, որ Մալիան սկսել է ավելի երիտասարդական հագնվել այն բանից հետո, երբ նա 2015-ի ամռանը նյույորքցի աղջիկների կյանքի մասին Girls սերիալի նկարահանումներին մասնակցել է որպես օգնական։
2014թ. Բարաք ու Միշել Օբամաների դուստրերը՝ 17-ամյա Մալիան ու 14-ամյա Սաշան, ընդգրկվել էին աշխարհի ամենաազդեցիկ դեռահասների վարկանշային աղյուսակում:
