Ավստրիայի արևելքում կայանված բեռնատարում ոստիկանությունը հայտնաբերել է մոտ 50 ներգաղթյալի դի, հաղորդում է gazeta.ru-ն:
Նախնական տվյալներով՝ մահացածները շնչահեղձ են եղել։
Մահացածները հայտնաբերվել են A4 ճանապարհին՝ Նոյզիդլ և Պարն բնակավայրերի միջև ընկած հատվածում:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իրավապահ մարմինները հինգշաբթի օրը կարողացել են ձերբակալել ներգաղթյալների երեք անօրինական փոխադրողի, որոնցից մեկը խոստովանել է, որ 34 փախստական է տեղափոխել։