Քաղաքական 

Երևանի քաղաքապետի խորհրդականը շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանի կրթամշակութային օջախներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ Արայիկ Քոթանջյանը ծանոթացել է շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային հիմնարկներ՝  հ. 5 մշակույթի կենտրոն, հ. 16 և հ. 32 գրադարաններ, Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց:

Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նույն շարքից