Ռուսաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի մարզական կենտրոն բացելը գնահատում է որպես դաշինքի կողմից սադրիչ քայլ եւ լուրջ ապակայունացնող գործոն։
«Մենք այս քայլը գնահատում ենք որպես դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն, որն ուղղված է նրա աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում, հայտնում է «Riafan.ru»-ն։
Նրա խոսքով՝ Վրաստանում Հյուսիսատլանտյան բլոկի նման օբյեկտ տեղակայելը լուրջ ապակայունացնող գործոն է տարածաշրջանի անվտանգության համար։