Հասարակություն 

ԱՄՆ-ում հեռուստալրագրողները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղիղ եթերում սպանված լրագրողների հիշատակը

Ամերիկյան WDBJ հեռուստաալիքի առավոտյան լուրերի թողարկման ժամանակ լրատվական մեկնաբանների թիմը մեկ րոպե լռությամբ հարգել է նախորդ օրը ուղիղ հեռարձակման ժամանակ սպանված երկու հեռուստալրագրողի հիշատակը, տեղեկացնում է Daily Mail-ը:

Լրագրողները հարգել են իրենց գործընկերներ՝ 27-ամյա օպերատոր Ադամ Վարդի և 24-ամյա լրագրող Էլիսոն Փարքերի հիշատակը, որոնց անհայտ անձը սպանել է ուղիղ եթերով հեռարձակվող  հարցազրույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Մոնետա քաղաքում:

Լռության րոպեի ժամանակ էկրանին ցուցադրվել են զոհված լրագրողների լուսանկարները:

Նույն շարքից