Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը Ֆլորենցիայում ուիքենդին դարձել է գողերի զոհը։ 29-ամյա աստղից թանկարժեք զարդեր են գողացել։
Լոհանը Իտալիայում էր՝ մանակցելու ընկերների հարսանիքին։
Թե կոնկրետ ինչ են գողացել դերասանուհուց, նրա ներկայացուցիչը դեռևս չի հայտնել։ Սակայն դատելով լուսանկարից, որը Լոհանը տեղադել էր Instagram-ում, նրա վրա բազմաթիվ զարդեր են եղել։ Այս մասին հայտնում է WENN պարբերականն ու հիշեցնում, որ Լոհանն առաջին անգամ չէ գողերի զոհը դառնում։