Հասարակություն 

Վախճանվել է Nouvelles d'Armenie-ի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը

Ֆրանսիայում վախճանվել է Nouvelles d’Armenie հանդեսի գլխավոր խմբագիր Ժակ Թորանյանը:

Ժակ Թորանյանը մշտապես հետամուտ է եղել հայության խնդիրներին և եղել է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հայկական հանդեսներից մեկի հիմնադիրներից մեկը:

Նա նաև Ֆրանսիայի հայ համայնքի նշանավոր գործիչ Արա Թորանյանի հայրն էր:

Ժակ Թորանյանի հետ վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին` ժամը 11:30-ին, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում:

Նույն շարքից