Քաղաքական Միջազգային 

Վրաստանը պետք է շարունակի Ռուսաստանի հետ երկխոսությանը. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Թբիլիսի կատարած այցի շրջանակներում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է Վրաստանին կոչ անել շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը։

Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը Թբիլիսիի մոտ գտնվող «Կրցանիսում» ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է. «ԵՍ և ՆԱՏՕ-ն Վրաստանին շարունակում ենք կոչ անել՝ շարունակել Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Պաշտպանությունը փուլային քաղաքականություն է: Ռուսաստանը ապագայում նույնպես այս կամ այն ճանապարհով կլինի Վրաստանի մեծ հարևանը, սակայն երկխոսությունը մշտապես կլինի անհրաժեշտ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Վրաստանում բացված ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնն ուղղված չէ որևէ երկրի դեմ։

Նույն շարքից