ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում ելույթ ունենալիս թույլ է տվել, որ ունկնդիր կանանցից մեկը դիպչի իր մազերին: Նա այդ քայլին գնացել է, որպեսզի ապացուցի, որ դա կեղծամ չէ։
Դիպչելով մազերին ՝ կինը ուղիղ եթերում հաստատել է, որ 69-ամյա գործարարի մազերն իսկական են, հայտնում է CNN-ը։
Պատահական սկզբունքով ընտրված ունկնդիրը՝ Հանրապետական կուսակցության անդամ Մերի Մարգարետ Բաննիսթերը, ասել է, որ առայժմ չի որոշել՝ արդյոք կքվեարկի Թրամփի օգտին, թե ոչ, բայց նշել է, որ նրան հետաքրքիր է լսել և որ նա կարողանում է լարված պահել լսարանին: