Հասարակություն 

Չեչնիայում գնդակահարել են «Հյուսիս» գումարտակի փոխհրամանատարին ու նրա կնոջը

Չեչնիայում գնդակահարել են Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալ Մուսա Այուբովին ու նրա կնոջը: Նրանց գնդակահարել են Գռոզնիի հանրակացարանի իրենց սենյակում:

Սպանության վայրում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ եւ զինամթերք, հաղորդում է LifeNews-ը:

Օպերատիվ-քննչական խումբն արդեն պարզել է սպանության կասկածյալի ինքնությունը, նա ձերբակալվել է:

LifeNews-ին հաջողվել է պարզել, որ քննության տվյալներով սպանության մեջ կասկածվում է զոհի զարմիկը՝ 25-ամյա Իդրիս Այուբովը:

Նույն շարքից