Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընգրկված են եղել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը եւ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նույն շարքից