Հասարակություն 

ԱՄՆ-ում սպանված լրագրողուհու հոր կոչը՝ Օբամային

WSBJ7 հեռուստաալիքի 24-ամյա Էլիսոն Փարքերի հայրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել խստացնել զենքի վաճառքը և դրան տիրապետելը կարգավորող օրենքները: Այս մասին գրում է BBC-ն:

Հիշեցնենք, որ լրագրողուհին ուղիղ եթերում սպանվել է իր նախկին գործընկերոջ կողմից:

«Իշխանությունները պետք է վերանայեն օրենքները և չեզոքացնեն դրանց «բացթողումները», որպեսզի զենքը չհայտնվի հոգեկան խանգարումով տառապող մարդկանց ձեռքում: Պարոն նախագահ, դուք պետք է անեք այդ: Խնդրում եմ, արեք այդ: Արեք դա մեզ համար և մյուս մարդկանց համար, որպեսզի նրանք չկորցնեն իրենց Ադամներին և Էլիսոններին»,- ասել է լրագրողուհու հայրը:

Նույն շարքից