Հասարակություն 

Մենք վերսկսում ենք մեր փողոցային պայքարը. «Ոչ թալանին»

Վերջին շրջանում «Ոչ թալանին» նախաձեռնությունը փոքր և միջին ձեռնարկատերերից ահազանգեր է ստանում, որ իրենց են մոտենում ՀԷՑ աշխատողներ ու փաստաթուղթ են ստորագրել տալիս՝ համաձայն են վճարել էլեկտրաէներգիայի սակագինը թանկացված չափով, հակառակ պարագայում՝ հոսանքը կանջատեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին նախաձեռնության անդամները:

Անդամներից Արտյուշ Չիբուխչյանը նշեց, իրենք փոքր և միջին ձեռնակատերերին ասում են չստորագրել նման փաստաթուղթ, քանի որ իշխանությունները հայտարարել էին, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը, խոսք չի եղել փոքր և միջին ձեռնարկատիրության չսուբսիդավորման մասին:

Նախաձեռնության անդամները նաև հայտնեցին, որ  «Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերից 1-ից սկսելու է անհնազադության նոր ալիք.

«Մենք վերսկսկում ենք մեր փողոցային պայքարը, քանի որ մենք ակնկալիք չունենք ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտից»:

Նույն շարքից