Անթալիայում այսօր անցկացվում է Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկելու են երեք երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման հարցը։
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարության կայքը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու 2015 թվականի հոկտեմբերին Աշգաբադում։