Գլխավոր Հասարակություն 

Առաջիկա օրերի եղանակի տեսությունը

analitik.am

Հանրապետության տարածքու օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծ առայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 29-ին` առավելապես գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +27 աստիճան, օգոստոսի 30-ին` +29, օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-2-ին կգրանցվի +30 աստիճան:

Նույն շարքից