Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշում է ստորագրել՝ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետ նշանակելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 84-րդ հոդվածի 2-րդ կետով և 109-րդ հոդվածի 1-ին կետով՝ հանձնարարում եմ երկրում Միլլի մեջլիսի ընտրության օր նշանակել 2015 թվականի նոյեմբերի 1-ը»,- ադրբեջանական Haqin.az գործակալության հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։