Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով մի շարք ընկերություններ են տուժում. Մերկել

Գերմանիան ձգտում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վիեննայում Գերմանա-ավստրիական առևտրային պալատի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ:

Մերկելի խոսքով, ուկրաինական ճգնաժամի պատճառով, սակայն, Մոսկվայի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները հանելու ժամանակը դեռ չի եկել:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով մի շարք ընկերություններ են տուժում: Ուստի մենք ուզում ենք հասնել քաղաքական շրջանակային պայմանների, որոնք հնարավորություն կտային չեղարկել պատժամիջոցները»,- ասել է Մերկելը:

Սակայն նրա խոսքերով «հաշվի առնելով միջազգային իրավունքի լուրջ խախտումները ու Ուկրաինայի արեւելքում անկայուն իրավիճակը»՝ պատժամիջոցները հանելու պահը «ցավոք դեռ չի եկել», գրում է TASS-ը:

Նույն շարքից