Հասարակություն 

Սիրիայից փախստականի լուսանկարը օգնել է իրեն հավաքել ավելի քան 42.000 դոլար

Սիրիայից փախստական Աբդուլի լուսանկարը համացանցում տեղադրվել է այս շաբաթ։ Նկարում հուզիչ տեսարան է. տղամարդը՝ դստերը գրկած, գրիչ է վաճառում փողոցում, գրում է huffingtonpost.com-ի հոդվածագիրը:

Ավելի քան 1 մլն մարդ ամբողջ աշխարհում կիսվել է այս լուսանկարով՝ փորձելով օգնել իսլանդացի ակտիվիստ Ջիսուր Սայմոնարսոնին գտնել այդ տղամարդուն։

Տեղաբնակների, լրագրողների և ակտիվիստների օգնությամբ նրան հաջողվել է գտնել Աբդուլին և կապ հաստատել նրա հետ։

Աբդուլը պաղեստինցի է, ով Սիրիայում պատերազմ սկսվելուց հետո ստիպված է եղել փախուստի դիմել։ Աբդուլը 2 անչափահաս երեխաների միայնակ հայր է, և գոյատևելու պահելու նպատակով գրիչ է վաճառում Բեյրութի փողոցներում:

Սայմոնարսոնն արշավ է սկսել Աբդուլին և նրա երեխաներին օգնելու նպատակով։ Սկզբնական ցանկությունը 5.000 դոլար հավաքելն է եղել, սակայն այդ գումարը հավաքվել է ընդամենը 30 րոպեում, պատմել է ակտիվիստը։

Այժմ ակցիայի շրջանակում հավաքվել է ավելի քան 42.000 դոլար։

CNbwmlVUAAAtCWz CNcBNiIVAAA1tmo CNcBNvHUkAACCpW

Նույն շարքից