Հասարակություն 

Մանկապղծության մեջ մեղադրվող Հռոմի պապի նվիրակը մահացել է մինչ իր նկատմամբ դատն սկսվելը

Դոմինիկյան Հանրապետությունում Վատիկանի դեսպան Ջոզեֆ Վեսոլովսկին, ով մեղադրվում էր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ ու զրկվել էր իր կոչումից, այս գիշեր մահացել է մինչ իր գործով դատական լսումներն սկսվելը:

Այս մասին հայտնում է BBC-ն:

67-ամյա Վեսոլովսկին առողջական խնդիրներ ուներ, որոնց պատճառով էլ նրա նկատմամբ դատը հետաձգվել էր:

Հիշեցնենք, որ լեհ արքեպիսկոպոս Ջոզեֆ Վեսոլովսկին մեղադրվում էր Դոմինիկյան Հանրապետությունում 2008-2013թթ. երեխաների նկատմամբ սեքսուալ բռնություններ կատարելու մեջ:

Նույն շարքից