Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:
Այդ մասին ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան հաղորդագրություն տարածել է Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական գերատեսչությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սերգեյ Լավրովն Ադրբեջանում հանդիպում կունենա երկրի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, երկկողմանի և բազմակողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: