Քաղաքական Միջազգային 

Սաակաշվիլին սպառնացել է ամբողջությամբ լուծարել տեղի ոստիկանությունը

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին սպառնացել է ամբողջությամբ լուծարել տեղի ոստիկանությունը՝ այն  «քրեական սինդիկատ» կոչելով:

«Երեկ հովանավորելու դիմաց կաշառք ստանալիս հանցանքի վայրում ձերբակալվել է Օդեսայի ոստիկանության ղեկավարը: Հաստատվել է այն, ինչ ես միշտ պնդում էի. Օդեսայի ոստիկանությունը քրեական սինդիկատ է: Իմ կարծիքով նրանց պետք է ամբողջությամբ լուծարել և նոր եղանակով կազմակերպել», - գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:

Սաակաշվիլին նաև հայտնել է, որ այժմ Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ ՆԳՆ-ի ներսում հատուկ ստորաբաժանում են ստեղծում, որը կզբաղվի օրինապահ կառույցներում կաշառակերության դեմ պայքարով:

Նույն շարքից