Քիմ Քարդաշյանը C Magazine ամսագրի հետ զրույցում խոսել է իր մասնագիտության, երկրորդ հղիության հետ կապված խնդիրների և այն մասին, թե իրեն ինչպես է տեսնում 10 տարի հետո:
«Հաճախ ես ինձ ձեռներեց եմ կոչում, բայց երբ ինձ հարցնում են, թե ինչով եմ զբաղվում, ես փորձում եմ շրջանցել այդ թեման։ Երբեմն ասում եմ «պարֆյումեր», երբեմն՝ «գրող»: Երբեմն ասում եմ, որ առևտրով եմ զբաղվում»:
Ընտանեկան բիզնեսի մասին խոսելիս, Քիմը նշել է. «Ամեն շաբաթ մենք հանդիպում ենք ու քննարկում մեր բոլոր գործերը: Եթե ես աշխատում եմ իմ որևէ նախագծի վրա, ինչպես, օրինակ, բույրի վրա, ես դրան կնվիրեմ իմ ողջ ժամանակը, միայն թե հետաքրքրված լինեմ 100%-ով: Չէ՞ որ այդ դեպքում ստիպված եմ լինում զոհաբերել ընտանիքիս հետ անցկացնելիք ժամանակը: Ընդհանրապես, ես իմ ամբողջ գրաֆիկը կառուցւոմ եմ ընտանիքիս՝ ամուսնուս և դստերս շուրջը»:
Երկրորդ հղիության մասին խոսելիս՝ Քիմը հայտնել է, որ ավելի քան մեկ տարի փորձել են երեխա բեղմնավորել և բարդություններ կային:
«Ինձ մոտ բարդություն էին հայտնաբերել, որն անվանում են մեծացած ընկերք: Ես ամեն առավոտ գնում էի բժշկի, որ ձվազատման թեստ անեի: Ես փորձել եմ ամենը, ինչ հնարավոր է՝ ակուպունկտուրա, դիմել եմ դիետոլոգի, որովհետև մտածում էի, որ հարցը սնունդն է»,-ասել է Քիմը:
Հարցազրույցի ընթացքում Քիմը նաև պատմել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը սեպտեմբերի սկզբին կայք կթողարկեն, որտեղ Քիմը խորհուրդներ կտա գեղեցկության ու նորաձևության վերաբերյալ:


