Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը պետքարտուղարությունը մերձավորարեւելյան ճգնաժամի բոլոր պատճառները կրկին բարդում է Սիրիայի վրա

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը ԴԱԻՇ-ի դեմ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) պայքարի կարևոր մասն է: Այս մասին հայտարարել են ԱՄՆ պետդեպարտամենտում, գրում է RIA Novosti-ն:

«Իր կոշտ և ճնշումային մարտավարությամբ Ասադն ապացուցել է, որ կորցրել է օրինականությունն ու պետք է հեռանա` իրական քաղաքական անցման շրջանակներում»,-ասվում է պետդեպի հաղորդագրությունում:

«ԱՄՆ-ը շարունակում է գլխավորել Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային ջանքերը: Մենք հասկանում ենք, որ Ասադի մնալը բորբոքում է ծայրահեղականությունը և սրում լարվածությունը տարածաշրջանում: Ահա թե ինչու քաղաքական անցումն անհրաժեշտ է ոչ միայն Սիրիայի ժողովրդի բարօրության համար, այլև ծայրահեղականության դեմ պայքարի կարևոր մասն է»,- ասվում է փաստաթղթում:

Նույն շարքից