Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում այսօր տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:
Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես ասել է. «Սիրելի՛ արիտունցիներ, սիրով ողջունում եմ ձեզ: «Արի տուն» ծրագիրը ոչ միայն հայապահպանության, այլև հայրենաճանաչության ծրագիր է: Այս 14 օրերի ընթացում դուք խորապես ճանաչեցիք ձեր Հարենիքը՝ իր հարուստ մշակույթով և ավանդույթներով: Հիշե՛ք Հայստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատգամը՝ տանը խոսե՛ք հայերեն: Դա է հայ մնալու միակ պայմանը: Բարո՛վ էիք եկել ձեր Հայրենիք: Մենք անհամբերությամբ կսպասենք ձեր հաջորդ գալուն՝ որպես մեծ վաստակի տեր հայորդիներ և հայուհիներ»:
Այնուհետև արիտունցիները հանդես են եկել ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով, որին պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունել է մեներգչուհի Անահիտ Սահակյանը:
Վերջին փուլի ավարտը ազդարարվել է հրաժեշտի ավանդական խարույկով:
Ծրագրի ութերորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել շուրջ 65 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից: