Քաղաքական Միջազգային 

Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն այսօր հաստատել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի  ներկայացրած ժամանակավոր կառավարության կազմը:  ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից:

«Նախագահն այսօր ընդունել է Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուին: Հանդիպմանը Նախագահը հաստատել է վարչապետի ղեկավարությամբ կազմավորված   նախարարների ժամանակավոր   կազմը», - ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ: Դավութօղլուն օգոստոսի 25-ին ստացել էր նախագահական մանդատը երկրի կառավարությունը կազմելու համար:

Ինչպես ակնկալվում է՝ Դավութօղլուն ավելի ուշ կհրապարակի կառավարության անդամների  ցուցակը:

Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին:

 

Նույն շարքից