Հասարակություն 

Նախատեսվում է Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Միացյալ նահանգներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն 8 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ կայցելի: Նախագահն այնտեղ կմեկնի ՄԱԿ-ի՝ Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցելու, որը կբացվի սեպտեմբերի 15-ին և կավարտվի հոկտեմբերի 6-ին:

Ռուսական պատվիրակության մեջ կլինեն նաև արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, Պետդումայի միջազգային հարաբերությունների նախագահ Ալեքսեյ Պուշկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը և Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:

Պուտինը երկու անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից: Մեկնելու հետ կապված նրա մյուս ծրագրերը մշակվում են:

Նույն շարքից