Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958թ. օգոստոսի 29-ին:
Նրան համարում են փոփ երաժշտության արքա. արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։
Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած երգիչն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը, ամենավաճառվող ռեմիքս ալբոմը, ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը և ամենաթանկարժեք տեսահոլովակը:
Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։ Ըստ հետաքննության, նրա մահն սպանության հետևանք էր։ Հրաժեշտի արարողությունն ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհում դիտել են միլիոնավոր մարդիկ։ 2009 թ. հոկտեմբերի 26-ին հրապարակվում է փոփ արքայի վերջին ձայնագրությունը՝ «This is it» («Ահա և Վերջ»)։