Քաղաքական Միջազգային 

Էրդողանը հաստատել է Թուրքիայի ժամանակավոր կառավարության կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը: Այն աշխատելու է մինչեւ արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 1-ին, գրում է alarabiya.net-ը:

Կառավարության կազմում առաջին անգամ երկու քուրդ է ընդգրկվել՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչներից: 11 պորտֆել բաժին է ընկել նախագահ Էրդողանի համախոհներին ՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից: Մեկ տեղ էլ ընդդիմությանը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

Նոր կառավարության կազմում տեղ չի գտել երկրի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է խորհրդականը՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

 

Նույն շարքից