Քաղաքական Միջազգային 

Քլինթոնի թեկնածությունը պաշտպանել է դեմոկրատների 20 տոկոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաքել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների ձայների մեկ հինգերորդը կամ 20 տոկոսը, որպեսզի այդ կուսակցության անունից առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Քլինթոնին աջակցում է մոտ 130 «գերպատգամավոր»։ Ոչ պաշտոնապես աջակցություն են խոստացել եւս 310-ը, ինչը ապահովում է 440 ձայն կամ առաջադրվելու համար անհրաժեշտ աջակցության 20 տոկոսը, հայտնում է newsweek.com-ը։

Ներկայումս Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության ամենահայտնի թեկնածուն է:

Նույն շարքից