ԱՄՆ-ը Եվրոպա է ուղարկել F-22 Raptor տեսակի չորս բազմանշանակետ կործանիչներ՝ «Եվրոպական անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների» շրջանակում: Օդանավերը ժամանել են գերմանիայի արեւմուտքում գտնվող Շպանգդալեմ ավիաբազա օգոստոսի 28-ին, հայտնում է Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ֆեյսբուքյան էջը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նշվում է , որ օդանավերի հետ միասին օդային բազա են ժամանել 60 զինծառայողներ ՝ ԱՄՆ ՌՕՈՒ 95-րդ էսկադրիլիայից: