Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով, Ադրբեջանի հետ տեղեկատվական պայքարում Հայաստանը բավականին լավ դիրքերում է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ ԼՂՀ անկախության տարեդարձին ընդառաջ հակառակորդի կողմից սպասվում է ակտիվացում, սադրանքներ, տեղեկատվական դիվերսիաներ:
Տիգրան Քոչարյանի խոսքով, այդպիսի օրերին հիմնականում կայքերն են կոտրում, տեղադրում նկարներ, լինում են նաև դեպքեր, երբ տեղադրում են հայերենով նյութեր:
Մասնագետը ընդգծեց, որ պետք չէ ընդհանրապես ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը բերել հասցնել մեր դաշտ, քանի որ դա կամա թե ակամա աշխատում է թշնամու համար: