Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի հետ կատակել չի կարելի. Իոսիֆ Կոբզոն

Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի կարծիքով, ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է ժամանակին դադարեցնել, հաղորդում է Ria.ru-ն:

«Նրանք չթողեցին Մատվիենկոյին, մինչդեռ նա ոչ միայն Դաշնության խորհրդի նախագահ է, այլեւ կին... Ես կդադարեցնեի դիվանագիտական բոլոր հարաբերությունները, որպեսզի ամերիկացիները հասկանային, որ մեզ հետ չի կարելի այդպես վարվել, Ռուսաստանի հետ կատակել չի կարելի: Մեզ հետ կատակել ես ոչ ոքի խորհուրդ չէի տա»,- ասել է Կոբզոնը:

Նա նշել է, որ եթե երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվեն՝ անհրաժեշտ նվազագույն շփումները կարող են ապահովել հյուպատոսական խմբերը։

Մատվիենկոն, ով ընդգրկված է Վաշինգտոնի «սև ցուցակում», պետք է ռուսական պատվիրակության հետ մեկներ Նյու Յորք՝ Միջխորհրդարանական միության նիստին մասնակցելու։

Նույն շարքից