Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ, նյարդաբան-քնաբան բ.գ.թ Սամսոն Խաչատրյանը հայտնեց, որ մարդկանց մոտ դժվար է լինում արձակուրդից վերադառնալ սովորական ռեժիմի, դրա համար աշխատանքի անցնելուց առաջ արձակուրդի վերջին օրերն պետք է փորձել այդ ռեժիմը վերականգնել:
Մասնագետի խոքով, անքնության հակում ունեցողներին երեկոյան ժամերին լավ լուսավորված և աղմկոտ վայրերում չգտնվել, այլ թույլ լուսավորված վայրերում, որը նպաստում է քնի հորմոնի արտադրմանը:
Հատկապես ուսանողներին և աշակերտներին խորհուրդ տվեց ավելի շատ ուշադիր լինեն քնի ռեժիմի գրաֆիկի ճիշտ պահպանմանը, քանի որ այն մեծ ազդեցություն է ունենում նրանց հիշողության և ընկալման վրա: