Հասարակություն Գիտություն 

Հնագետներն մտադիր են փրկել հնագույն հուշարձանները՝ լուսանկարչական սարքեր բաժանելով

Օքսֆորդի և Հարվարդի համալսարանների հնագետները մտադիր են ստերեոֆոտոխցիկներ բաժանել Մերձավոր Արևելքի այն երկրների բնակչությանը, որտեղ գործում են «Իսլամական պետություն» խմբավորման անդամներն ու ոչնչացնում հնագույն հուշարձանները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հազարավոր բնակիչներ կարող են անել ավերվող շենքերի և քանդակների եռաչափ պատկերներ: Դա թույլ կտա ապագայում այդ եռաչափ պատկերների հիման վրա ստեղծել պատճենները՝ ծավալային տպագրության մեթոդների կիրառմամբ։

Նախագծի մասնակիցները նոր էժան ստերեոխցիկ են մշակել, որը թույլ կտա չպատրաստված մարդկանց բարձր որակով պատկերներ անել և ավտոմատ կերպով ներբեռնել դրանք համացանց՝ տվյալների բազա։

Նույն շարքից