Հասարակություն 

ԱՄՆ-ում ուսուցիչը դատարանի առաջ է կանգնել՝ աշխատանքից 111 անգամ ուշանալու համար

Ամերիկյան Թրենթոն քաղաքում տարրական դասարանների ուսուցիչ Առնոլդ Անդերսոնը դատարանի առաջ է կանգնել՝ երկու տարվա ընթացքում 111 անգամ աշխատանքից ուշանալու պատճառով, հաղորդում է Lenta.ru-ն։

«Ես վատ սովորություն ունեմ. սիրում եմ նախաճաշել առավոտյան։ Ես ստիպված եմ հրաժարվել դրանից»,- բացատրել է Անդերսոնը։

Նրա խոսքով՝ ուշացումները հիմնականում չեն գերազանցում 2 րոպեն։ Նա միայն 1 անգամ է ուշացել 10 րոպե, քանի որ ճանապարհին փչացել է ավտոմեքենան։

Նշվում է, որ 2013-2014 ուսումնական տարում նա աշխատանքային կարգը խախտել է 65, իսկ ընթացիկ տարում՝ 46 անգամ։

Նույն շարքից