Սիրիայի որոշ հատվածներում հայտարարված հրադադարը իրականացված կրակոցների պատճառով խախտվել է:
Այդ մասին Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը` հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների պահպանման դիտորդական խորհրդին:
Հրադադարը կնքվել էր սիրիական բանակի ներկայացուցիչների, լիբանանյան «Հազբոլա» խմբավորման և սիրիացի ապստամբների միջև և տարածվել էր արևմտյան Զաբադանի քաղաքում և երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող շիաթական Քեֆրայա և Ալ-Ֆուա գյուղերում:
Հրադադարը հայտարարվել էր օգոստոսի 27-ին: