Դոմինիկա կղզում «Էրիկա» մերձարևադարձային փոթորիկի հետևանքով մահացել է մինչև 35 մարդ:
Reuters-ի փոխանցմամբ՝ այն շարժվում է դեպի ԱՄՆ:
Փոթորիկը, որի ճանապարհին են Կուբան և Ֆլորիդայի ափերը, աստիճանաբար կորցնում է ուժը:
Փոթորիկը Դոմինիկայի տարածքով անցել է հինգշաբթի երեկոյան: Այնտեղ գրանցվել է 300 մմ տեղումներ, որի հետևանքով գետերը դուրս են եկել ափերից և առաջացրել հեղեղումներ: