Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2014 թվականին այդ երկրում հիվանդացել է 1 մլն 853 հազար մարդ, ինչը նախորդ տարվանից 6,5 տոկոսով ավելի է:
10 հազար մարդու հաշվարկով ամենատարածված հիվանդությունների թվում են շնչառական ուղիների (787,2), մարսողական ուղիների (161,8) եւ սիրտ-անոթային հիվանդությունները (149,2):
Ադրբեջանական Պետվիճկոմի համաձայն՝ 2014 թվականին արտասահման բուժման է մեկնել 169 811 Ադրբեջանի քաղաքացի: Պաշտոնական տվյալներով' անցյալ տարի այդ երկրի կլինիկաներ են դիմել 96,6 հազար ադրբեջանցիներ: