Հասարակություն 

11-12-րդ դասարանի աշակերտներին կթույլատրվի 80-120 դասաժամ բացակայել

Ավագ դպրոցների 11-12-րդ դասարանի աշակերտներին այս ուսումնական տարվանից կթույլատրվի 80-120 դասաժամ բացակայել: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, մինչ այդ թույլատրելի բացակայություն էր համարվում 120-200 դասաժամը, որը կկիրառվի միայն հիմնական դպրոցում:

Նախարարի խոսքով` 12-րդ դասարանում մենք հաճախումների հետ կապված խնդիր ունենք: «Ավարտական դասարանում դասի չգնալու խնդիրը հատուկ է Հայաստանում վերջին տասնամյակում: Եթե դպրոցը 14-ամյա դարձնենք, կբացակայեն 14-րդ դասարանում: Տվյալ կրկնուսույցները հակամանկավարժական բան են անում: Կրկնուսույցության դեմ պայքարել պետք չէ, յն պետք է կանոնակարգել»,-ընդգծել է Արմեն Աշոտյանը:

Նույն շարքից