Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել սեպտեմբերի 1-ից Ուկրաինայի հյուսիսում ամբողջովին դադարեցնել կրակը, հայտնում է Ելիսեյան պալատը:
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում ասվում է, որ ղեկավարները ընդգծել են, որ կրակի դադարեցման ռեժիմի մշտական պահպանումը անհրաժեշտ է՝ կապված Հյուսիսային Ուկրաինայում քաղաքացիների վիճակի հետ, ինչպես նաև պարտավորություններից մեկն է Մինսկի համաձայնությունների շրջանակում: