Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում օգոստոսի 29-ին, ժամը 16:30-ից մինչև ժամը 17.00-ը տեղացել է կարկուտ:
ՏԿԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի սպասարկվում: Մարզպետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար: