Ամստերդամ-Փարիզ գնացքի հերոս Մարկ Մուղալյանի առողջական վիճակը բարելավվում է։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով Լիլ քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչներին։
Մուղալյանը զանգահարել է իր կյանքը փրկած ամերիկացի զինծառայող Սփենսեր Սթոունին, որպեսզի իր երախտագիտությունն հայտնի։ Այս մասին պատմել է նրա կինը։ Այս մասին պատմել է նրա կինը TODAY-ի հետ հարցազրույցում։
Իզաբելլան անձամբ է տեսել Սփենսերին և երախտիքի խոսքեր ասելով՝ նշել, որ երբեք չի կարողանա դուրս գալ նրա լավության տակից։
Իզաբելլայի խոսքով՝ Մարկն անցել է վիրահատության միջով և այժմ բուժվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։