Հասարակություն Տնտեսություն 

Մեր բարոյական պարտքն է պաշտպանել Արցախում մեր էթնոսը. Ա. Ադիբեկյան

Լեռնային Ղարաբաղում գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ. բնակչության թիվն այստեղ մոտենում է 150 հազարի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Ղարաբաղցին այսօր հավատում է, որ դա իր հողն է, իր պետությունն է և բնակչությունն այնտեղ աճում է: Արցախն այսօր ունի արդյունաբերություն, դա նշանակում է, որ երկիրն ապրում է: Ուղղակի այս լարված իրավիճակի լուծումը կմնա դեռ հաջորդ սերունդներին էլ: Մեր բարոյական պարտքն է պաշտպանել Արցախում մեր էթնոսը: Երկրի արդյուանաբերությունը զարգացում է ապրում, կա արտահանման լուրջ ներուժ, իսկ ծնված երեխաների թիվը ցույց է տալիս, որ ղարաբաղցիները հավատում են իրենց ապագային»,- ասաց սոցիոլոգը:

Սոցիոլոգի համոզմամբ' անհրաժեշտ է ավելի կազմակերպված օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը' ներգրավելով այլ երկրներում' հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, ֆինանսական հաջողությունների հասած հայերին:

Նույն շարքից